ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՇԻՆԱՏԵՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Գանձագողության դեպք է արձանագրվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Գյուղատեղի Շինատեղ» հուշարձանի /պետ. ցուցիչ՝ 8.34.2/ տարածքում: Կապանի բնակիչ Սևակ Սաֆարյանը երեք փոս է փորել հուշարձանի տարածքում, դրանցից մեկում /1 քմ մետր մակերեսով և 80 սմ խորությամբ/ հայտնաբերել 191 անուն գտածոներով կարաս: Մասնավորապես՝ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, բազկակալներ, եռոտանի կախազարդեր, աշխատանքային սեպեր, դաշույններ և այլն:

Այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները տեղազննություն են կատարել հուշարձանի տարածքում: Գանաձագողը՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներին և իրավապահներին ցույց է տվել հուշարձանի այն տարածքը, որտեղից կատարել է գանձագողությունը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հետամուտ է լինելու գանգաձողին օրենքով սահմանված կարգով պատժի ենթարկելու հարցին:

Հ.Գ. «Գյուղատեղի Շինատեղ» հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցանկում: