ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Ակնաղբյուր համայնքի երկու հուշարձանի տարածքում՝ «Հուշարձան II աշխարհամարտում զոհվածների» (պետ. ցուցիչ՝ 10.6.3) և Վարդան Մամիկոնյանի ծառի մոտ գտնվող «Խաչքար թևավոր» (պետ. ցուցիչ՝ 10.6.2):

Հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման աշխատանքներին մասնակցել են Ակնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտները: Դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ հուշարձանները մաքրվել են աղբից ու մացառներից:

Միջոցառման ավարտին մասնակիցները մոմ են վառել Վարդան Մամիկոնյանի մատուռում: