ՄԱՔՐՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ սանիտարական մարքրման և բարկարգման աշխատանքներ է իրականացվել «Հուշարձան 2-րդ աշխարհամարտում զոհվածների» (պետ. ցուցիչ. 10.34.5) հուշարձանի տարածքում: Մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Լուսաձոր համայնքի մրջնակարգ դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Ավարտին ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանը բաց դաս է անցկացրել՝ Երկրորդ աշխարհամարտում հայերի մասնակցության վերաբերյալ: Ա. Դովլաթբեկյանն անդրադարձել է նաև «Հուշարձան 2-րդ աշխարհամարտում զոհվածների» հուշարձանի ստեղծման պատմությանն ու հորդորել պահպանել մեր մշակութային արժեքները:

Բաց դասն ավարտվել է ակտիվ հարց ու պատասխանով: Դրանք հիմնականում վերաբերել են Երկրորդ աշխարհամարտում ինչպես հայկական դիվիզիների, այնպես էլ ողջ ժողովրդի մասնակցությանը: