ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Սյունիքի մարզի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք է անցկացվել նաև Սյունիքի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը բաց դաս է անցկացրել Մեղրու թիվ 1 դպրոցում: Նա 6-րդ և 11-րդ դասարանների աշակերտներին պատմել է հայկական ժողովրդական խաղերի մասին: Դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Աննա Աղայանն աշակերտներին ներկայացրել է ժողովրդական խաղերը «Սասնա Ծռեր» էպոսում` ձիախաղ, գուրզախաղ և այլն:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի նշվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Այդ նկատառումով էլ բաց դասի ավարտին հանրակրթական դպրոցում կազմակերպվել են նաև ազգային ավանդական սպորտային խաղերի մրցումներ: