ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառումներ են անցկացվել Մարտունի և Վարդենիս քաղաքներում:
Մարտունի քաղաքի ավագ դպրոցում անցկացվել են բասկետբոլի, վոլեյբոլի և վազքի մրցումներ: Իսկ Վարդենիս քաղաքի մարզադպրոցում կազմակերպվել է ըմբշամարտի, կարատեի և վազքի մրցումներ: Պատանի հաղթողները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով և շնորհակալագրերով: Ապա՝ մարզային ծառայության աշխատակիցները մարզիկներին ծանոթացրել են մեր ավանդական-ժողովրդական մարզական խաղերին:

Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ անցկացվող միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտելու սպորտի դերը մարդու կյանքում, նրա ապրելակերպում, ներկայացնել սպորտի դրսևորումները պատմամշակութային ժառանգության մեջ և դրանով նպաստել հուշարձանների հանրահռչակմանը: