ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Տավուշ > Հուշարձաններ > ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
1 (2)

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ բանակ-մշակույթ-կրթություն եռակողմ համաձայնագրի շրջանակում, մաքրվել են Աչաջուր համայնքում հաշվառված Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված (պետ. ցուցիչ՝ 10.13.16) և Մակարավանք վանական համալիր (պետ. ցուվիչ՝ 10.13.6.3) հուշարձանների տարածքները: Սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են N զորամասի թվով 10 զինծառայող և Աչաջրի միջնակարգ դպրոցի 20 աշակերտ:

Իսկ Այգեհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի 20 աշակերտ մասնակցել է համայնքի՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի (պետ. ցուցիչ՝ 10.9.14) սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին: Հուշարձանների մաքրման աշխատանքներում ակտիվ են եղել նաև Թովուզի և Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցների աշակերտները, նրանց ջանքերով մաքրվել են այդ համայնքների երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանները:

Նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են, որպեսզի պատանիները ճանաչեն իրենց հարազատ բնակավայրի հուշարձանները, իմանան դրանց պատմությունը և մասնակից լինեն հուշարձանների պահպանության գործին: