ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից: Արգելոց–թանգարանի այցելուները, այդ թվում բազմաթիվ օտարերկրացիներ, հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերը մտովի թերթել են հայկական դուդուկի հոգեթով հնչյուններին ներքո:

Գառնեցի դուդուկահարներից կազմված համույթը մոտ երկու ժամ՝ կենդանի կատարմամբ, հնչեցրել է հայկական ժողովրդական մեղեդիներ՝ Վաչե Հովսեփյանի և Ջիվան Գասպարյանի երաժշտացանկից: Հնչել են նաև Կոմիտասի հոգեպարար ստեղծագործությունները: