ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը՝ Արենիի միջնակարգ դպրոցի հետ համատեղ, կրթօջախում անցկացրել է «Ողբամ մեռելոց… Կոչեմ ապրողաց… » խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստեր, թուրք բարբարոսների հասցեին հնչել են դատապարտող կոչեր: Աշակերտներն ընթերցել են նաև ցեղասպանության թեմայով գրված բանաստեղծություններ:

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը: Խոսելով հայի արարիչ ուժի և ապրելով հաղթանակելու կարողության մասին, նա իր խոսքերով ոգևորել է ներկաներին ու պատանիներին հայեցի ապրելու կոչ արել: Միջոցառմանը մասնակցել են հիմնական դպրոցի սաններ, ուսուցիչներ:

2017-10-31T14:24:31+00:00 02 / 05 / 2016|«Արփի» բնապատմական արգելոց|