«ՄԵԾԱՄՈՐԻ» ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. մայիսի 6-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը՝ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ, Երեվանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի և համալսարանի թանգարանի աշխատակիցների աջակցությամբ իրականացրել է ֆիլմի ցուցադրություն: ՀՊՄՀ պատմության և իրավաբանության ֆակուլտետի ուսանողները դիտել են ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսիսյանի «Մեծամոր» պատմավավերագրական ֆիլմը:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրել է ֆիլմի ստեղծման պատմությունն ու Մեծամորի հնավայրի մասին ուշագրավ մանրամասներ: Ֆիլմի դիտումից հետո ուսանողների հետ ակտիվ քննարկում է ծավալվել: Նրանք անկեղծացել են, որ ֆիլմն իսկապես տպավորել է:

2016-05-10T11:54:18+00:00 06 / 05 / 2016|Լրահոս, Նորություններ|