ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց > Նորություններ > «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
100_1444

Մայիսի 18-ը` Թանգարանների միջազգային օրը նշվել է «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում: Ստեփանավանի արվեստի դպրոցի նկարչական խմբակի 25 աշակերտ մասնակցել է արգելոցում կազմակերպված «Թանգարանները և մշակութային լանդշաֆտը» խորագիրը կրող բաց դասին: Ներկայացվել է Լոռի բերդի պատմությունը, ճանաչումն ու պահպանւթյունը, էքսկուրսիա է կազմակերպվել հուշարձանի տարածքում:

«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Կիմիկ Սերոբյանը մանրամասն ներկայացրել է Լոռի բերդի պատմութունը, մարզի պատմամշակութային ժառանգությունը, շեշտել դրանց անխաթար պահպանման կարևորությունը:

Դպրոցականների ակտիվ հարցադրումները արգելոցի վարիչին ստիպել են մանրամասնել համաեվրոպական միջոցառման` Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը: Կ. Սերոբյանն անդրադարձել է օրվա խորհրդին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ իրականացվող միջոցառմանը:

«1977թ. ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայր ցամաքների ավելի քան 30 հազար թանգարաններ: «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան միացել է Հայաստանի և Արցախի թվով 112 թանգարան», – ասել է Սերոբյանը:

Նշվել է, որ մասնակից թանգարանները այցելուներին կներկայանան հետաքրքիր նախաձեռնություններով:

Բաց դասի ավարտին դպրոցականները արգելոցի տարածքում պահպանվող հուշարձանների էքսքիզներ են արել: