ԲՆՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում Թանգարանային գիշերը այցելուներին ներկայացել են նոր ցուցադրությամբ: «Բնության պոեզիան» ցուցադրության մեջ ընդգրկվել են տարբեր երկրների (Հայաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ճապոնիա և այլն) մշակութային լանդշաֆտների լուսանկարներ: Նպատակը բնության և ճարտարապետության ներդաշնակությունը ցույց տալն է: «Բնության պոեզիան» ցուցադրությունն առավել դիպուկ, միևնույն ժամանակ գեղարվեստական ներկայացնելու համար Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը մեջբերել է Ցիցերոնի հայտնի արտահայտությունը՝ «Բնության ստեղծագործությունն արվեստի ստեղծագործություններից ավելի կատարյալ է»:

Լարիսա Հարություննյանը մշակութային լանդշաֆտներով հիացած այցելուներին կոչ է արել այդ հավերժացված գեղեցկության՝ բնության պահպանության գործում ևս ակտիվ լինել, ինչը պիտի լինի մոլորակի յուրաքանչյուր բնակչի հոգսը:

Ցուցադրության շնորհիվ այցելուներից շատերը, այդ թվում օտարերկրացիներ, աշխարհում հայտնի ճարտարապետական կոթողներն ու բնության գողտրիկ անկյունները կարծես նորովի են հայտնաբերել ու ծավալված մտերիմիկ զրույցում ցանկություն հայտնել կրկին այցելել լուսանկարներում պատկերված այս կամ այն վայրը:

Մշակութային լանդշաֆտների լուսանկարների ցուցադրությունն ակտիվ քննարկել են նաև դպրոցականները:

2016-06-10T14:30:52+00:00 23 / 05 / 2016|Uncategorized, Լրահոս|