ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ. ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն անմասն չի մնացել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով նախանշված բազմաբնույթ միջոցառումներից:

Հունիսի 1-ին, ժամը 13:00-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: Մանուկների շուրթերից կհնչեն սիրված երգեր, կլինեն գեղարվեստական մարմնամարզության դիտարժան կատարումներ, պարային համարներ, տիկնիկային թատերական ելույթներ:

Տոնական մթնոլորտը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:

Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի ս.թ. մայիսի 30-ի N-314 հրամանի համաձայն, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, հունիսի 1-ին մինչև 16 տարեկան երեխաների համար արգելոց-թանգարանի մուտքն անվճար է:

2016-05-31T12:13:03+00:00 31 / 05 / 2016|Լրահոս, Նորություններ|