ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Նորություններ > ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ
13569893_1172028909515989_837487884_o

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ամառային ուսումնաճանաչողական պրակտիկայի շրջանակներում այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, այնուհետև՝ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ:

Ուսանողներն այցելել են նախ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ վարիչի՝ Արտավազդ Զաքյանի անցկացրած դասախոսություն-էքսկուրսիայի միջոցով ծանոթացել են ցուցադրությանը, կատարել թանգարանին առնչվող մի շարք հարցադրումներ։ Նրանք այցելել են նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Թանգարանի աշխատակիցները ճանանչողական էքսկուրսիա են անցկացրել ոլորտի ապագա մասնագետների համար: Պրակտիկանտները եղել են նաև Աշտարակ քաղաքի մի շարք հուշարձանների տարածքներում, Օշականում և իրենց հավաքած նյութերի հիման վրա փորձել են համակուրսեցիների համար տեղում էքսկուրսիա անցկացնել:

«Ամբերդ» հուշարձանախմբում ուսանողներին ընդունել է ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, ով ուսանողներին ներկայացրել է տարածքի հուշարձանները, տվել դրանց վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շահագրգիռ է մշտապես աջակցելու մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման նախաձեռնություններին՝ ի նպաստ հուշարձանների հետագա պահպանության, հանրահռչակման և նպատակային օգտագործման: