«ՀԱՅԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ Յ. ԴԱՇԿԵՎԻՉԻ ԿԵՍԴԱՐՅԱ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ «Հայերը Ուկրաինայում» գրքի շնորհադեսը:

Ուկրաինացի հայտնի պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի կեսդարյա գիտական աշխատությամբ ներկայացվել է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ `արևելյան Լեհաստանի հայկական գաղթօջախը, հայերի ակտիվ մասնակցությունը Ուկրաինայի տնտեսական, մշակութային նաև քաղաքական կյանքին:

«Դաշկևիչն օգտվել է շուրջ երկու հարյուր սկզբնաղբյուրից, ժողովածուն ներկայացնում է 15-19 դդ. հայկական գաղթօջախը: Նա առանձին անդրադարձ է կատարել արևմտյան Ուկրաինայի հայ համայնքի 14-18 դդ. մասնավոր կնիքներին /դրանց վերաբերյալ նաև արձանագրություններ կան/: Դա նշանակում է, որ հայկական գաղթօջախը այդ ժամանակահատվածում ներքին ինքնավարություն է ունեցել: Դաշկչիչի աշխատության մեջ տեղ է գտել նաև 17-րդ դարի հայ գրատպությունը: Շատ կարևոր ևս մի հանգամանք` ուկրաինական բանահյուսության համահավաքը հայ է և ականավոր գիտնականը նաև Սադոկ Բարունչին է ներկայացրել», – բացման խոսքում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ուկրաինայի հյուպատոս Վլադիմիր Պիխուլյան, դեսպանատան ու ՀՀ մշակութույթի նախարարության ներկայացուցիչներ:

Բարձր գնահատելով հայ-ուկրաինական դարավոր բարեկամությունը հյուպատոսն ասաց, որ ժողովածուն գիտական հզոր աշխատություն է, որտեղ ներկայացվել է հայկական մշակույթը, ավանդույթը, լեզուն:
Դաշկևիչի աշխատությունը ընթերցողին սեղանին է հայտնվել Օդեսայի հայ համայնքի` «Օդեսայի մշակութային ժառնագության հիմնադրամ»-ի ջանքերի շնորհիվ: Կազմակերպության նախագահ Արմեն Պետոյանի խոսքով գրքի հեղինակը կես դար նվիրել է հայերին, հիմնել է գիտական դպրոց, որտեղ այսօր էլ զբաղվում են Ուկրաինայում հայերի հազարամյա պատմության ուսումնասիրմամբ:

Խոսելով Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգության մասին, Ա. Պետոյանն ասաց, որ մասնավորապես Օդեսայում 15-17 դդ. հայկական երկու եկեղեցի, բազմաթիվ խաչքարեր ու տապանաքարեր կան:

Գիտնականի մասին դրվատանքի խոսքեր ասացին նաև Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նրանց համոզմամբ, Յարոսլավ Դաշկևիչը հայազգի իսկական բարեկամ է, որն ուսումնասիրել է հայերի կյանքը նաև Իսլանդիայում, Լեհաստանում:

2016-08-19T14:18:19+00:00 16 / 08 / 2016|Լրահոս, Նորություններ|