Թեժ գծին ահազանգել են Նիզամի համայնքից

Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Արտավազդ Դունոյանն ահազանգել է թեժ գծին, որ համայնքում հաշվառված հուշարձանի տարածքում անձրևաջրերի ու ձնհալի հետևանքով հողը բացվել է։ Ի հայտ են եկել մարդկային ոսկորներ, կերամիկա, խեցու բեկորներ։ Գյուղի երկու հատվածներն իրար կապող ճանապարհն անցնում է հուշարձանի տարածքով և համայնքը ցանկանում է ասֆալտապատել ճանապարհը։
<<Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ա.Դունոյանին հուշարձանի հանդեպ հուցուցաբերած հոգածության համար։ Արծարծված խնդիրը ՊՈԱԿ-ի ուշադրության կենտրոնում է եւ սահմանված կարգով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան գրությամբ համայնքի ղեկավարը կտեղեկացվի ընթացքի մասին։

2012-03-22T15:42:57+00:00 22 / 03 / 2012|Թեժ գիծ|