ԹԵԺ ԳԾԻ ՀԵՌԱԽՈՍԸ` ԹԵԺ Է.

Վերջին օրերին թեժ գծի հեռախոսը հաճախ է զանգում: Մեր հայրենակիցներն ահազանգում են ոչ միայն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, եկեղեցիների ու կոթողների խնդիրների մասին, այլ նաև` տարբեր հարցադրումներ անում: Վկան վերջին մի քանի օրերի զանգերն են։ Թեժ գծի աշխատակիցներն պատրաստակամ են լսել ու արագ արձագանքել դրանց:

Կոտայքի մարզի Բջնի համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը օրերս թեժ գծին հայտնել էր, որ անմխիթար վիճակում է Սոլակ համայնքում գտնվող Մայրավանք վանական համալիրը /պետ. ցուցիչ 6.60.9, հանրապետական նշանակության/: Սարգսյանը նաև հետաքրքրվել էր վանական համալիրի վերականգնման ընթացքի մասին:

Նույն մարզի Զորավան համայքնի բնակիչ Էդվարդ Քեթչյանը ահագանգել է համայնքի տարածքում գտնվող Զորավար եկեղեցու /պետ. ցուցիչ 6.31.2.1, հանրապետական նշանակության/ վտանգվածության մասին։

 

 

Արտավազ համայնքի համայանքապետարանի աշատակից Լաուրաս Նիկողոսյանն էլ թեժ գծին տեղեկացրել է Արտավազավանք վանական համալիրի /պետ. ցուցիչ 6.17.4, հանրապետական նշանակության/ առկա վիճակի մասին։

 

 

Կոտայքի մարզից վերջին երկու օրերին ահազանգերն ամենաշատն են եղել: Այսպես. Գառնի համայնքի ս.Սարգիս եկեղեցու տարածքում գտնվող կիսակառույց մատուռի հատագա ճակատագրի մասին ահազանգել է համայնքի բնակչուհի Հասմիկ Ջրաղացպանյանը: Նա նաև հետաքրքրվել է Ազատ գետի վրա գտնվող «Կամուրջ» հուշարձանի /պետ. ցուցիչ 6.21.20, հանրապետական նշանակության/ վերականգնման ընթացքից։

Նույն մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանին էլ հետաքրքրել է համայնքի մոտակայքում գտնվող Թեժառույքի վանք վանական համալիրը /պետ. ցուցիչ 6.45.11, հանրապետական նշանակության/ վերականգնման խնդիրը։

Հրազդան քաղաքի Կաքավաձորի լիազոր ներկայացուցիչ Վաչագան Հարությունյանի հարցադրումն առնչվել է սուրբ Աստվածածին եկեղեցու /պետ. ցուցիչ 6.1.15, հանրապետական նշանակության/ վերականգնմանը։

 

 

 

Իսկ Վայոց ձորի Փոռ համայնքի գյուղպետ Մեսրոպ Բադալյանն ահազանգել է, որ անմխիթար վիճակում է համայնքի տարածքում հաշվառված Եկեղեցին(Ժամատուն) /պետ. ցուցիչ 9.43.2, տեղական նշանակության/։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհակալություն է հայտնում թեժ գծին ուղղված հեռախոսազանգերի համար և տեղեկացնում, որ հարցադրումների պատասխանները հասցեատերերը կստանան հինգ աշխատանքային օրերի ընթացքում։

2012-03-24T19:30:18+00:00 24 / 03 / 2012|Թեժ գիծ|