ԱՐԵՆԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանում ՊՄՊ մարզային ծառայության և «Արփի» արգելոցի աշխատակիցների նախաձեռնությամբ բացվել է «Արևմտյան Հայաստանի հուշակոթողները» խորագիրը կրող ցուցահանդես: Վայոց ձորի մարզի արվեստասեր հասարակությանը ներկայացված 29-ը լուսանկարները ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բնօրինակ սևանկարների (նեգատիվներ) վերարտադրություններն են:

Նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է ավելի հարուստ տեղեկություն ստանալու Արևմտյան Հայաստանի հուշարձանների վերաբերյալ: Ցուցահանդեսի նպատակն է կրթական աշխատանք իրականացնել դպրոցականների շրջանում` սեփական մշակութային ժառանգության արժևորման, պատմական հուշարձանների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման և ազգային ինքնագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Միջոցառմանը ներկա էին Արենիի համայնքապետարանի աշխատակիցները, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, Արենիի միջն. դպրոցի աշակերտներ, մանկավարժներ և այլք:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:

2016-10-05T15:25:09+00:00 19 / 09 / 2016|Լրահոս, Նորություններ|