ԲԱՑ ԴԱՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ

Այսօր ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում։ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները կրթօջախի 12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացրել են «Դեպի հզոր Հայաստան» խորագրով բաց դաս։

Շնորհավորական ելույթներից հետո մարզային ծառայության աշխատակիցները խոսել են Հայաստանի Անկախության հռչակագրի մասին, անդրադարձել Հայաստանի անկախության գործընթացին և ներկայացրել մարզի պատմաճարտարապետական հուշարձանները։ Խոսել են այդ տարածաշրջանի մշակութային ժառանգության ճարտարապետական նշանակության մասին, հիշել դրանց հետ կապված պատմական իրողություններ։

Անկախության 25 ամյակին նվիրված բաց դասի ավարտին բացվել է աշակերտների նախաձեռնությամբ ստեղծված լուսանկարների ցուցահանդես, որտեղ պատանիները իրենց ընկալմամբ ներկայացրել են Հայաստանի տեսարժան վայրերն ու բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ։

2016-10-12T14:45:55+00:00 20 / 09 / 2016|Լրահոս, Նորություններ|