ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց > Նորություններ > ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՈՒ ԴԵՍԻՆ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
01

«Եվրոպական ժառան¬գության օրեր» ծրագրով նախանշված միջոցառումներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզերում: Այս տարի այն նվիրվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում այսօր Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար «Լոռի Բերդի պատմությունը», «Ստեփանավանը և Ֆրանսիայի Դեսին քաղաքը քույր քաղաքներ» թեմաներով բաց դաս է կազմակերպվել:

Դպրոցականներին ներկայացվել են մարզի հուշարձանները, անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Ստեփանավանի ու Դեսինի միջև մշակութային գործակցության սերտացմանը:

Բաց դասի ավարտին աշակերտները շրջել են արգելոցի տարածքում` ծանոթացել հուշարձաններին: