ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Տավուշ > Նորություններ > ՆՇՎԵԼ Է ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ
Նշվել է Վարագա Սուրբ խաչի տոնը

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության, Բերդի քաղաքապետարանի և Տավուշի թեմի հետ համատեղ նշվել է Վարագա Սուրբ խաչի տոնը։ Արդեն ավանդական դարձած միջոցառումը ամեն տարի նշվում է Նոր Վարագավանք վանական համալիրում: Երեք օր տարածքի բնակիչներն ու հյուրերը ականատեսն ու մասնակիցն են դարձել հոգևոր ու մշակութային այս միջոցառմանը։ Նախ՝ սեպտեմբերի 25-ին հոգևոր հովիվների և հավատացյալների ուղեկցությամբ Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Ապա՝ եկեղեցու բակում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին հաջորդել են ազգագրական խմբերի ելույթները։

Սեպտեմբերի 27-ին միջոցառումը շարունակվել է Նոր Վարագավանք վանական համալիրում՝ սկսվել է Սուրբ պատարագով և տևել մինչև երեկո։ Միջոցառմանը մասնակցել են հազարավոր հավատացյալներ:

Ներկաները փաստել են, որ այս տոնախմբությունը սահմանամերձ գյուղերի բնակիչներին համախմբելու, հոգևոր-մշակութային ոգին բարձր պահելու հրաշալի հնարավորություն է։