ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Բաց դաս «Գլաձորի համալսարան»-ում

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցի» խորագրով բաց դաս, որին ներկա են եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
Արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը` խոսելով ուսուցչապետ Եսայի Նչեցու մասին, անդրադարձել է Գլաձորի համալսարանի հիմնադրի և նշանավոր գործչի ծավալած գործունեությանը, ում անվան հետ է կապված նաև գրչության արվեստի զարգացումը: Բարիս Քոչարյանը ներկայացրել է աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերության վերաբերյալ Եսայի Նչեցու համոզմունքները՝ որտեղ նա շեշտում էր փոխադարձ հարգանքի կարևորությունը։
Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցու մասին զրույցն ուղեկցվել է աստվածաշնչյան թեմաներով նկարազարդված լուսանկարների ցուցադրությամբ, որոնք վերաբերել են Եսայի Նչեցու գործունեությանը։ Ներկայացվել են նաև հայկական մանրանկարչության դրվագներով լուսանկարներ։