ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան > Նորություններ > «ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«Մեծամոր»-ում իրականացվել է կրթական ծրագիր

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական ծրագիրն իրականացվել է Խոսքի ծանր խանգարումներ ունեցող` Երևանի թիվ 8 հատուկ կրթահամալիրի սաների համար: Ծնողների և մանկավարժի ուղեկցությամբ նրանք այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ծանոթացել թանգարանի պատմությանը։ Պատանիների համար արգելոց-թանգարանում կազմակերպվել է շրջայց – էքսկուրսիա, նրանք ծանոթացել են թանգարանի հարուստ հավաքածուին, վերջին տարիներին իրականացված պեղումների արդյունքներին։

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» ամենամյա կրթական ծրագիրն (հեղինակ՝ ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյան ) իրականացվում է 2010 թ․-ից։ Ծրագրի նպատակը ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները մտավոր և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար մատչելի դարձնելն է։

Կրթահամալիրի սաներն անկեղծացել են, որ առաջին անգամ են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և շատ տպավորված են այցից։ Պատանիները ցանկություն են հայտնել, հնարավորության դեպքում, հետագայում կրկին դառնալ այս կրթական ծրագրի մասնակիցը։