ՏԵՂԱԴՐՎԵԼ Է «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՄՈՒՏՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Մասնագետների երկար ու քրտնաջան աշխատանքից հետո վերջապես պատրաստվել և տեղադրվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2016թ․ աշխատանքային պլանով նախատեսված արգելոցի դարպասի տեղադրումը դարձել էր խիստ անհրաժեշտություն։ Այն կկանխի կենդանիների մուտքը արգելոցի տարածք, կնպաստի հուշարձանի տարածքի սանիտարական վիճակի պահպանմանը և, ի վերջո, արգելոցը այցելուների համար ավելի ներկայացուցչական կլինի հենց մուտքից։
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի մուտքի դարպասի նախագիծը (հեղինակ՝ ճարտարապետ Հովհաննես Սանամյան) հաստատել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը։ Գեղարվեստական լուծումներով պատրաստված մետաղական դարպասն ունի արգելոցի պատմական ժամանակաշրջանին բնորոշ ոճ։ Դարպասին պատկերված է Կյուրիկյանների զինանշանին նմանվող խորհրդանշան։

2016-11-11T02:06:23+00:00 28 / 10 / 2016|Լրահոս, Նորություններ|