ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Հուշարձաններ > ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
Վերածնված Հայաստան

Երևան համայնք
պետ․ ցուցիչ՝ 1.6.210

 

1985թ․ դեկտեմբերի 13-ին Օղակաձև զբոսայգում հանդիսավոր պայմաններում բացվեց ճանաչված սփյուռքահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանի կերտած «Վերածնված Հայաստան» տուֆակերտ կոթողը։ Հուշարձանը, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժության գաղափարը, կազմված է երեք մասից՝ մայրը որդու և դստեր հետ։

Արձանի բարձրությունը 5 մ է, այն կերտված է Արթիկի կարմրավարդագույն տուֆից։ Արձանի բացմանը ելույթով հանդես են եկել Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Բ․ Վարդանյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ս. Մուրադյանը և այլք: Բացման ավարտին արձանի հեղինակը նշել է․ «․․․Ապրելով հայրենիքից հեռու՝ հոգով և գործով միշտ եղել եմ իմ ժողովրդի հետ»։

Հեղինակի ստեղծագործություններում իրենց ուրույն տեղ ունեն հայրենիքին նվիրված կոթողները` «Սասունցի Դավթի ծնունդը» (1950թ.), «Ծովինար» (1963թ․), «Արարատի գագաթը» (1967թ․), «Վարդան զորավար» (1963թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1964թ․), «Սահակ Պարթև» (1973թ․) և այլն։
1983թ․ Խ.Տեր-Հարությունյանը հայրենիքին էր նվիրել իր 200-ից ավելի քանդակագործական և նկարչական ստեղծագործությունները։

Հիմնական գրականություն

1.Խանջյան Ա., Երևանի արձանները, Եր. 2004թ. Արուճ, Երևան, 1987: