Թեժ գծի երկու հեռախոսազանգը Կոտայքի մարզից է

Կոտայքի մարզի Գողթն համայնքի ղեկավարի տեղակալ Ոստանիկ Խաչատրյանը թեժ գծի միջոցով փորձել է տեղեկանալ սուրբ Աստվածածին եկեղեցու /պետ ցուցիչ 6.6.14, տեղական նշանակության/ վերանորոգման աշխատանքների մասին։

Նույն մարզի Արզական գյուղի բնակիչ էդիկ Գասլտյանն էլ տեղեկացրել է գյուղում գտնվող սուրբ Ստեփանոս եկեղեցու /պետ. ցուցիչ 6.15.9, տեղական նշանակության/ վտանգվածության մասին։

 

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շնորհակալություն է հայտնում թեժ գծին ուղղված հեռախոսազանգերի համար` տեղեկացնելով, որ հարցադրումների պատասխանները հասցեատերերը կստանան հինգ աշխատանքային օրերի ընթացքում։

2012-03-29T17:32:18+00:00 29 / 03 / 2012|Թեժ գիծ|