ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Նորություններ > ՆՈՒՌԸ ԵՎ ԽԱՂՈՂԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿՆԵՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
01

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում նախաձեռնել են «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» խորագրով լուսանկարների ցուցադրություն: Ներկայացվել է ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող 15 լուսանկար:

Դպրոցականները մեծ խանդավառությամբ ներկայացրել են իրենց գիտելիքները, խոսել միջնադարյան հայ ճարտարապետության մեջ նռան և խաղողի խորհրդանշական ներկայության մասին, անդրադարձել խաչքարերի ստեղծմանը, գոյությանն ու նշանակությանը: Նրանք նաև ներկայացրել են Ախթամարի Սբ. Խաչ, Անիի Սբ. Առաքելոց, Թալինի Սբ. Կաթողիկե եկեղեցիների և Զվարթնոց տաճարի մասին իրենց պատրաստած տեղեկույթը, հանդես եկել «Հայաստանի անուշ խաղող» երգի կատարմամբ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ աշակերտների համար առաջիկայում կկազմակերպվի անվճար էքսկուրսիա «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ: