ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայկական աստղագիտական ընկերության և Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձառնությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է տուրիստական կազմակերպությունների, էքսկուրսավարների համար նախատեսված ճանաչողական այցելություն-սեմինար: Քննարկմանը մասնակցել են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, գիտական տուրիզմի ամբիոնի վարիչ, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը, Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը, ԵՊՀ, ԵՏՀ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների դասախոսներ, ուսանողներ, բազմաթիվ զբոսավարներ: Սեմինարի ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտական տուրիզմի զարգացման հեռանկարներն ու ոլորտի առջև ծառացած խնդիրները։

Սեմինարի ընթացքում «Հնագիտություն-տուրիզմ-թանգարան» թեմայով զեկուցում է ներկայացրել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը:

Ձեռք են բերվել համատեղ նախագծեր, հանդիպումներ կազմակերպելու մի շարք պայմանավորվածություններ: