ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲԵՐԴՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի և ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ Բերդ քաղաքում բացվել է «Հուշարձաններ. խոսուն վկաներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացվել են ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արևմտյան Հայաստանի` հուշարձանների 29 լուսանկարներ:

Ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու Կարս, Անի, Վան քաղաքների հուշարձաններին, պատմական տեղեկություններ ստանալու դրանց մասին:

ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը ներկայացրել է լուսանկարներում պատկերված հուշարձանները, խոսել դրանց ներկա վիճակի մասին: Նա կարևորել է մշակութային ժառանգության պահպանությունը:

Ցուցահանդեսին ներկա են եղել մտավորականներ, զինվորականներ, արտասահմանցի այցելուներ և այլք:

2016-12-27T12:49:16+00:00 01 / 12 / 2016|Լրահոս, Նորություններ|