ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ԿՏԱՎԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը սերտորեն համագործակցում է մարզի հանրակրթական դպրոցների հետ` պարբերաբար կազմակերպելով կրթօջախներում բաց դասեր, վիկտորինաներ և ցուցահանդեսներ: Հերթական նախաձեռնությունը օրերս էր. «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» կրթական նախագծի և «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» ծրագրի շրջանակում Մարտունի քաղաքի մշակույթի տանը կազմակերպվել էր Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցադրությունը: Մարտունու Գեղարվեստի դպրոցի 30 սաների հնարավորություն էր ընձեռվել կտավին հանձնելու Սուրբ Խաչ եկեղեցին:

Մարզային ծառայության պատասխանատուները ներկայացրել են հուշարձանի պատմությունը, խոսել նաև Արևմտյան Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության մասին:

Նշենք, որ բարձր գնահատականի արժանացած լավագույն տասը աշխատանքների հեղինակներին ՊՄՊ մարզային ծառայությունը կներկայացնի ՊՈԱԿ` պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրելու համար:

2016-12-27T16:13:34+00:00 08 / 12 / 2016|Լրահոս, Նորություններ|