ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված միջոցառումներից զատ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև հայկական բանակին առնչվող իրադարձությունները:

Հայոց բանակի կազմավորման 25- ամյակի առիթով հունվարի 28-ին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի և «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցները` մարզի երկրապահ կամավորականների հետ միասին, հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

2017-02-02T12:38:28+00:00 30 / 01 / 2017|Լրահոս, Նորություններ|