ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Արփի» բնապատմական արգելոց > Նորություններ > ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻՆ
15

«Արփի» բնապատմական արգելոցի և Արենիի միջնակարգ դպրոցի համատեղ ուժերով գյուղի կրթօջախում անցկացված միջոցառումը նվիրված է եղել Հայոց բանակի ստեղծման 25-ամյակին:

Միջոցառումն սկսվել է «Նամակ զինվորին» և «Հայրենիքիս պաշտպանը մշտապես արթուն է» թեմաներով տարրական և բարձր դասարանների աշակերտների շարադրությունների արդյունքների ամփոփմամբ։ Ընթերցվել են լավագույն շարադրությունների հեղինակների անունները։

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումն ուղեկցվել է հայրենասիրական երգ ու պարով, պատանիներն անդրադարձել են բանակի ստեղծմանը, թերթել նրա կերտած հաղթական էջերը, հպարտացել Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայ զինվորի մղած հերոսական պայքարով, հարգանքի տուրք են մատուցել բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով են պաշտպանել հայրենի սահմանները։ Առանձին ակնածանքով են հիշել 2016 թ․-ի ապրիլյան մարտական գործողությունների օրերին զոհված ժամկետային զինծառայող, Արենիի բնակիչ Վարդան Մաթևոսյանին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև 2017թ. հունվար ամսին զորացրված Արենիի բնակիչ- ժամկետային զինծառայողներ, ովքեր պատասխանել են պատանիներին հուզող հարցերին։ Դահլիճում ներկա են եղել նաև Եղեգնաձորի զինկոմիսարիատի աշխատակիցներ, ուսուցիչներ, Արենիի բնակիչներ։