ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան > Նորություններ > ԳՐՔԵՐ` ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ
image-0-02-05-b652de0a137cde7216ca795c15761d34e708538cf042825853ceaf5c2a016444-V

Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:

Ֆրենսիս Բեկոն

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի նշվում է որպես` Գիրք նվիրելու օր: Գեղեցիկ նախաձեռնությանն անմասն չեն մնացել նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարաններն ու ՊՄՊ մարզային ծառայությունները: Արգելոց-թանգարաններ այցելած հյուրերին մասնաճյուղերի աշխատակիցները սիրով նվիրել են ՊՈԱԿ-ի որոշ հրատարակություններ` «Իմ հիշողությունները» – Ա-Դո գիրքը, «Գլաձորի համալսարան», «Զվարթնոց», «Մեծամորի ոսկին» բուկլետներ և այլն: