ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապանը հերթական շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք է արձանագրել Տաթև համայնքում:

Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի տարածքում /պետ. ցուցիչ՝ 8.97.8/ կառուցվել է աղբյուր՝ խաթարելով հուշարձանի արտաքին տեսքն ու պատմական միջավայրը:

ՊՄՊ մարզային ծառայությունը ս.թ. մարտի 15-ին դիմել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կառուցված աղբյուրն ապամոնտաժելու և հուշարձանի նախնական տեսքը վերականգնելու համար:

2017-03-17T17:16:40+00:00 16 / 03 / 2017|Լրահոս, Նորություններ|