ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լրահոս > ․․․․ ՈՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՐԿԻՆ ՂՈՂԱՆՋԵՆ ԶԱՆԳԵՐԸ
01

Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից է։ Համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1870թ.-ին։ Խորհրդային տարիներին նախ չի գործել, ապա փոփոխվել և օգտագործվել է որպես հանդիսությունների տուն։ Այսօր վարդաձորցիներն ուզում են, որպեսզի նորոգվի և իրենց հավատացյալ համայնքին վերադարձվի Սուրբ Աստվածածինը։ Առավել ևս, որ այն գյուղի միակ եկեղեցին է։ Վարդաձորցիների համար այն կլինի ոչ միայն աղոթատեղի, այլև ավելի կհամախմբի Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներին և հավատացյալներին, հնարավորություն կտա նրանց մասնակցելու եկեղեցական արարողություններին, կամրապնդի հայ մարդու և եկեղեցու կապը։

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը խնդիրը ներկայացրել է պատասխանատու կառույցներին։ Նա նաև առաջարկում է կրկին կյանքի կոչել ծխական խորհուրդ ստեղծելու ծրագիրը, որը կղեկավարի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը: