ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան > Նորություններ > ԳԱՌՆԻՈՒՄ ՀԵԹԱՆՈՍ ՀԱՅԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
IMG_0051-22-03-17-12-07

Մարտի 21-ը գարնանային օրահավասարի օրն է: Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը: «Արորդիների Ուխտ» ՀԿ անդամները ավանդույթի համաձայն այդ օրը նշում են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Այս տարի էլ բացառություն չեղավ:

Քրմերը մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են Գառնի տաճարում: Այնուհետև անցկացված միջոցառման ընթացքում օծվել ու մասնակիցներին են բաժանվել տարեհաց, ուռենու շիվեր: Արգելոց-թանգարանի տարածքում հեթանոս հայերը ծիրանենի են տնկել, զարդարել նախորդ տարիներին տնկված ծիրանի ծառը:

Տոնական միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, կատարումներով հանդես են եկել Գառնի համայնքի մշակույթի տան սաները: