ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Նորություններ > ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ
1

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գեղարքունիք համայնքի միջնակարգ  դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել  է «Հուշարձանները հայ ժողովրդի մշակույթի բարձրագույն դրսևորումներից են» թեմայով բաց դաս, որի նպատակը դպրոցականներին պատմամշակութային հուշարձաններին ծանոթացնելն է, դրանց պահպանության գործում նաև պատանիներին ներգրավելը։

Բաց դասն անցկացրել են ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցներն, ապա` հարց ու պատասխանի միջոցով ակտիվ մասնակցել են աշակերտները, որոնք նախապես բաց դասին պատրաստվելու հնարավորություն էին ունեցել։ Դպրոցականները ծանոթացել են ոչ միայն հուշարձանների (եկեղեցի, մատուռներ, խաչքարեր, կիկլոպյան ամրոցներ, դամբարանադաշտեր, հին գյուղատեղիներ) անվանումներին ու գտնվելու վայրին, այլև հուշարձաններին վերաբերող պատմական հետաքրքիր տեղեկություններ լսել ։