ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արագածոտն > Նորություններ > ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ
001

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա` ապրիլի 18-ի առիթով, ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Վանի 1915 թ. հերոսամարտի հուշարձանի /պետ.ցուցիչ` 2.1.27/ տարածքում:

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Աշտարակ քաղաքի արևմտյան եզրին, Աշտարակ-Թալին մայրուղու ձախ կողմում: