ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Նորություններ > ԲԱՑ ԴԱՍ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
IMG_0007

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է կազմակերպվել Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, որին մասնակցել են դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներ:

Ներկայացնելով մեր պատմամշակութային ժառանգությունը և, մասնավորապես, մարզի հուշարձանները` ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության գիտաշխատող Հասմիկ Գասպարյանն ասել է, որ սերունդները պետք է լավ ճանաչեն ու պահպանեն մեր մշակույթը, քանի որ դա մեր անձնագիրն է, մեր պատմության խոսուն վկան: «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» հայտնի թևավոր միտքը քաջ ծանոթ է նաև մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին: Նրանք մեծ հետաքրքրությամբ են լինում հուշարձանների տարածքներում, ծանոթանում մեր մշակութային արժեքներին»,- նշում է Հ.Գասպարյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին, նա նաև նշել է, որ ապրիլի 18-ին հուշարձանների տարածքներում ավանդաբար անց են կացվում էքսկուրսիաներ, բաց դասեր, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: