ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում պարբերաբար սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնվում:

Նախաձեռնությանն անմասն չեն մնացել նաև ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն ու թիվ N զորամասի ժամկետային զինծառայողները: Մասնավորապես` մաքրվել են Գյումրու «Մայր Հայաստան», Տաճար Երերույք և Լուսակերտի` ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտի զոհերի) հուշարձանների տարածքները:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը ժամկետային զինծառայողների համար էքսկուրսիա է կազմակերպել «Սև բերդ» ամրոցում ու թանգարանում և պատմել մարզի հուշարձանների, առանձնապես «Սև բերդ» հուշարձանի մասին:

2017-04-18T12:53:51+00:00 13 / 04 / 2017|Լրահոս, Նորություններ|Comments Off on ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ