ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան > Նորություններ > «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
IMG_0441-19-04-17-10-39

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպվել է բաց դաս «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը Հայաստանում» թեմայով: Գառնիի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների համար դասը վարել են դպրոցի մանկավարժները: Նրանք կարևորել են մշակութային արժեքների պահպանության գործում երիտասարդների դերը:

Բաց դասին իր մասնակցությունն է ունեցել «Գառնի» արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արամ Բաբայանը: Նա անդրադարձել է համայնքի հուշարձաններին, մասնավորապես «Գառնի» ամրոցի ճարտարապետական և պատմամշակութային արժեքին, կարևորել զբոսաշրջության զարգացման դերը` նշելով, որ Գառնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար:

Միջոցառումն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ ու ասմունքով: