ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Նորություններ > ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
01

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին զինծառայողների ու հանրակրթական դպրոցների սաների մասնակցությունն ավանդական բնույթ է կրում: Համագործակցության հիմքը դրվել է տարիներ առաջ` «Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համաձայնագրի շրջանակում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պատասխանատուները մայրաքաղաքի տարբեր զորամասերի զինծառայողների, նաև ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել 28 հուշարձանների տարածքներում: Մասնավորապես` մաքրվել են «Եռաբլուր» պանթեոնի, «Հայրենական մեծ պատերազմում զոհված սեբաստացիների», «Զոհված ազատամարտիկներին», «Մայր Հայաստան», Մոնթե Մելքոնյան», «Տորք Անգեղ», «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Արցախյան ազատամարտում զոհված աջափնյակցի ազատամարտիկներին», «Մեծ եղեռնի զոհերին» նվիրված հուշարձանների տարածքները:

Իսկ մայրաքաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 1 հենակետային, Դանիել Վարուժանի անվան հիմնական, Լևոն Շանթի անվան հիմնական, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27, թիվ 59 հիմնական, թիվ 93 դպրոցների աշակերտները մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարել «Հաղթանակ», «Մոնթե Մելքոնյան», «Երկրորդ աշխարհամարտում զոհված դավթաշենցիներին», «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակին», «Եղիշե Չարենց» հուշարձանների տարածքներում:

Միջոցառումներից անմասն չեն մնացել նաև սկաուտները: Կազմակերպության անդամները մասնակցել են օղակաձև զբոսայգում գտնվող հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներին, այնուհետև`հայ գրողների ստեղծագործություններից բանաստեղծություններ ընթերցել: