ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Արփի» բնապատմական արգելոց > Նորություններ > «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
CIMG6398

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի աշխատակիցներն Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպել են «Մշակութային ցեղասպանություն» թեմայով բաց դաս:

Պատմության ուսուցչուհի Լուսինե Սարգսյանն աշակերտներին է ներկայացրել եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, իսկ արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը խոսել է մշակութային ցեղասպանության ու դրա հետևանքների մասին:

«Ցեղասպանությունը միայն մարդկային կորսուտ չէր. թուրքերը ոչնչացրել են նաև հայկական մշակութային կոթողներ, եկեղեցիներ ու վանքեր, հազարավոր ձեռագիր մատյաններ: Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների թիվը 2000-ից ավել է եղել: Մեր պատմամշակութային ժառանգության մեծ մասն ավերվել է, այրվել, վերածվել մզկիթների», -իր խոսքում ասաց Շաքե Ղարախանյանը: Նրա փոխանցմամբ մշակութային կոթողների ոչնչացմանը հաջորդել է հայկական տեղանունների անվանափոխությունը, քանի որ երիտթուրքերի նպատակը հայկական հողի վրա հայի հետք չթողնելն էր: Բաց դասն ամփոփելով` արգելոցի վարիչն ընդգծել է, որ մշակութային ցեղասպանությունները շարունակվում են մինչ օրս:

Ցեղասպանությունից առաջ արված, նաև այսօրվա վիճակը պատկերող Արևմտյան Հայաստանի մշակութային որոշ կոթողների դպրոցականները ծանոթացել են լուսանկարների միջոցով: