ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան > Նորություններ > ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻՆԱ ՄԱՅՐԵԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՌՆԻ
7160294

Երևանի բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը այցելել է Գառնի, Գեղարդ: Նորին Մեծություն Հորդանանի Արքայադուստրը հիացել է հայկական ճարտարապետությամբ: Նա հետաքրքրությամբ ունկնդրել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հնչող դուդուկի մեղեդին։

Հորդանանի արքայադստերն ուղեկցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Դինա Մայրեդն ասել է, որ Հորդանան վերադառնալուն պես կուսումնասիրի Գառնի, Գեղարդ հուշարձանների ու դուդուկի պատմությունը։

Հորդանանի արքայադստեր` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի մասին լուսանկարները մեզ են տրամադրել Sputnik Armenia միջազգային և «Արմենպրես» լրատվական գործակալությունները: