ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՆՈՐԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: Այն խորհրդանշում է բնության զարթոնքը: Վայոց ձորում այս տոնն առանձնահատուկ է նշվում, քանի որ այն համարվում է նաև Նորավանքի ուխտի օր:

Այդ օրը Նորավանքի վանական համալիր են այցելել հարյուրավոր ուխտավորներ, հայ և օտարազգի զբոսաշրջիկներ` մասնակցել հոգևոր դասի մատուցած պատարագին:

Տոնական միջոցառմանը ելույթ են ունեցել մարզի երգի և պարի համույթները:

«Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել է «Վայոց ձորի փոքրիկ նկարիչներ» խորագրով Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցադրություն: Նրանք նկարել են Նորավանքը` իր ողջ հմայքով ու հրաշալի բնությամբ: Պատանիների աշխատանքից ներշնչվելով` նրանց են միացել նաև օտարազգի հասակակիցները:

Այցելուների գովեստի ու ոգեշնչող խոսքերը պատանի ստեղծագործողների համար լավագույն գնահատականն են եղել:

2017-05-04T17:10:49+00:00 02 / 05 / 2017|Uncategorized|