ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան > Նորություններ > «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆՇՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25 – ԱՄՅԱԿԸ
18425606_1050428908423624_618224175_n

Մայիսի 9-ի հաղթանակները նշվել են նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում, որտեղ բացվել է «Ես հայրենիքս գրկած եմ ապրում» խորագրով լուսանկարների ցուցադրություն՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին։ Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Շուշի քաղաքի տեսարժան վայրեր, հայտնի կառույցների, հուշարձանների, մասնավորապես Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու և, իհարկե, Շուշիի ազատագրումը խորհրդանշող լուսանկարներ։ Դրանք ուղեկցվել են Շուշիի ազատագրման վերաբերյալ տեղեկատվական տեքստերով։

«Ես հայրենիքս գրկած եմ ապրում» խորագրով ցուցադրության նպատակն Արցախյան ազատամարտում կոփված հայոց ազատագրական ոգին ցույց տալն է։ Ցուցադրությունը դիտել են հայ և օտարազգի բազմաթիվ այցելուներ, դպրոցականներ։ Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրությունը տարբեր այցելուների պարբերաբար ներկայացրել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը և էքսկուրսավար Մարինե Մալխասյանը։ Ցուցադրությունը շարունակվելու է ևս մի քանի օր։