ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Մաքուր Հայաստան» խորագրի ներքո` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցները համատեղ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Թանահատի վանական համալիրի տարածքում։

Մինչ մեծերը մաքրել ու բարեկարգել են վանական համալիրի տարածքը` փոքրիկները ներկաներին հիացրել են հայրենասիրական երգ ու պարի իրենց կատարումներով։

Միջոցառումը շարունակվել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանում: Մասնաճյուղի վարիչ Բարիս Քոչարյանը երեխաներին հնարավորինս մատչելի ներկայացրել է արգելոց-թանգարանի ցուցադրությունը: