ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Արարատի մարզում մայիսյան տոների կապակցությամբ շարունակվում են մարզի հուշարձանների տարածքներում սանմաքրման և բարեկարգման աշխատանքները:

Մարզային ծառայության նախաձեռնությամբ Արտաշատ քաղաքի Կապի գումարտակի զինվորականները, համայնքապետարանի աշխատակիցները` Շահումյան համայնքի ղեկավար Սերժիկ Բաբայանի գլխավորությամբ, սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում:

Հայրենական մեծ պատերազմին համայնքից մասնակցել են` 600, Արցախյան պատերազմին` 100 շահումյանցիներ:

2017-05-16T11:23:47+00:00 15 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|