ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը և Քանաքեռի թիվ Ն զորամասի հրամանատարությունը կազամակերպել են ժամկետային զինծառայողների այցը Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:

1982 թ. գործող թանգարանի ֆոնդերում պահվում են երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլող շուրջ 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուրների, լուսանկարների, դրամագիտական, քարտեզների, շքանշանների և մեդալների, տնտեսական և կենցաղային իրերի ու առարկաների հավաքածուներ, գեղանկարիչների, քանդակագործների և ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ (արձան, գոբելեն, փայտագործություն):

Թանգարանի տնօրեն Աշոտ Ջիվանյանը բացման խոսքում ներկայացրել է թանգանների միջազգային օրվա խորհուրդը, խոսել թանգարանի մասին: Նրա փոխանցմամբ թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին միացել են նաև Արցախի հանրապետության թանգարանները և բազմաբովանդակ միջոցառումներով իրենց հյուրընկալ դռները բացել այցելուների առջև:

Միջոցառման կազմակերպիչները ժամկետային զինծառայողներին փաստագրական տեղեկություններ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ու Արցախյան պատերազմի մասին: Այունհետև զինվորները շրջել են թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ցուցանմուշներին. գիտության, մշակույթի, կրթության, տնտեսական և ռազմական ոլորտի նշանավոր մարդկանց դիմանկարներ, նամակներ, քանդակներ, գրքեր, անձնական իրեր և հավաքածուներ։

Օրվա խորհրդին համահունչ զինծառայողները եղել են նաև ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում:

2017-05-22T11:20:42+00:00 19 / 05 / 2017|Լրահոս, Նորություններ|