ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Արարատ > Նորություններ > ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Изображение 046

«Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակից անմասն չի մնացել նաև ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը։ Համագործակցելով Տեղական ինքնակառավարման մարմինների, մարզի տարածքում տեղակայված ՊՆ զորամասերի, հանրակրթական դպրոցների հետ` սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքների Այգավան, Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Մրգանուշ, Դիմիտրով, Բաղրամյան, Մասիս, Փոքր Վեդի, Լուսառատ, Ոսկետափ, Արարատ, Ավշար համայնքների տարածքներում գտնվող ԵԱԶ 28 հուշարձանների, ինչպես նաև «Խոր Վիրապ» վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 3.49.1) և Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հարակից տարածքներում:

Հարկ է նշել, որ «Խոր վիրապ» վանական համալիրի տարածքում իրականացված սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ տեղակալների հետ միասին։
Իսկ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հուշարձանի տարածք են եկել «Մաքուր Հայաստան» վերտառությամբ պաստառով՝ մեկ անգամ ևս կաևորելով հուշարձանների մաքրման և բարեկարգման գործում մատաղ սերնդի դերակատարությունը։