ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ > Նորություններ > ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆԸ
OLYMPUS DIGITAL CAMERA

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ այսօր Կառնուտ համայնքի ԵԱԶ (պետ. ցուցիչ՝ 7.53.3.1) հուշարձանի և Սոսե մայրիկին նվիրված քանդակի մոտ անցկացվել է բաց դաս`գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համար: Թեման` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը: Մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը և մարզային ծառայության պատասխանատուները խոսել են մարզում գտնվող մայիսյան եռատոնին նվիրված հուշարձանների մասին:

Մ/ծ պետ Վալերիկ Նազարեթյանն, անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանն, ասել է, որ 1918 թվականի մայիսի 28-ի մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ է առել Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացել է վերականգնել պետականությունը և Հայոց ազգային խորհրդի որոշմամբ այդ օրը հռչակվել է Հայկական պետության անկախությունը` հիմնվել Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը: Նա դպրոցականներին համառոտ ներկայացրել է նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան:

Բաց դասին հաջորդել է դպրոցականների գրական-երաժշտական փոքրիկ միջոցառումը։